Սերժ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Սերժ Սարգսյանը մասնակցել է Թումո Կողբ կենտրոնի հիմնարկեքին և այցելել է գյուղի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

06/06/2017

Հունիսի 6-ին Տավուշի մարզում իրականացվող իր այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ապագա Թումո Կողբ կենտրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի կառուցման ու հիմնադրման համար անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունն ապահովել են Ucom և Mission Enfance ընկերությունները, Կողբ հիմնադրամը, Թումոն, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ բարերարներ:

Թումո Կողբը կունենա ուսանողների կրթական ընթացքն ապահովելու համարանհրաժեշտ դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպորտային պարապմունքների և ժամանցի համար նախատեսվածբացօթյա դարատափ։ Պաշտպանության նախարարությանհամագործակցությամբ կենտրոնում պլանավորվում է անցկացնել նաև ԹումոԲանակ նախագիծը, որի շնորհիվ կենտրոնի հարևանությամբ գտնվող զորամասիժամկետային զինծառայողները նույնպես կկարողանան ներգրավվել Թումոյիծրագրում։

Շարունակելով ծանոթանալ Տավուշի մարզի շնորհաշատ դպրոցականների համար ստեղծված հնարավորություններին՝ նախագահ Սարգսյանն այցելեց նաև Կողբի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա, որտեղ ծանոթացավ մարզի համանման տասնյակ լաբորատորիաներում ուսանող լավագույն սաների աշխատանքներին:

Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչները նախագահին պատմեցին, որ «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները խմբակ են հաճախում 5-րդ դասարանից և փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն են ու ստեղծարար, կարող են ոչ միայն համակարգչի օգնությամբ առարկաների եռաչափ մոդելավորում կատարել, այլև տպել դրանք, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ու ռոբոտներ ստեղծել:

«Ucom-ը կարևորում է գյուղերում բնակվող երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական նախագծերում, որովհետև այստեղ նրանք սովորում են մտածել ու ստեղծել: Ուրախ եմ, որ համապետական մաշտաբով իրականացվող այս արդեն հայտնի դարձած նախագիծն արժանացել է նաև երկրի նախագահի ուշադրությանը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածու

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: