Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Վայոց ձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրել են իրենց աշխատանքները

Վայոց ձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ցուցադրել են իրենց աշխատանքները

05/06/2017

Վայոց Ձորի մարզում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները Եղեգնաձորում նշեցին ամառային արձակուրդի սկիզբը: Մարզային հանդիպման նպատակը նաև դպրոցականների համար շփման միջավայրի ստեղծումն էր ու առաջադրանքների ստուգատեսը: «Արմաթ» լաբորատորիաների սաները իրենց հետ բերել էին դասընթացների շրջանակում եռաչափ տպիչներով ստեղծած իրերն ու ռոբոտները:

Միջոցառմանը ներկա էին նաև ԻՏՁՄ-ի, Ucom ընկերության աշխատակիցները, գործարար Անուշավան Աբրահամյանը և այլք:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանյանը նշում է, որ դեռևս մեկ տարի առաջ Վայոց Ձորում չկար ոչ մի խմբակ, իսկ այսօր մարզում գործում է արդեն 11 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա, որոնց սաները կներկայացնեն մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու կատարած աշխատանքները:

Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, նշում է. «Արդեն երեք տարի է, ինչ Ucom ընկերությունը հետամուտ է լինում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրմանը ՀՀ մարզերի դպրոցներում: Սիմվոլիկ ամառային օր է ընտրվել, երբ մենք պետք է երեխաների շրջանում կարևորենք ինժեներական կրթությունը և անենք ամեն ինչ ի նպաստ երեխաների զարգացմանը»:

Հավելենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  կողմից: Միությունը ՀՀ կառավարության և այլ դոնորների աջակցությամբ ծրագրում է ինժեներական ժամանակակից կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար: Այս պահին գործում է արդեն 200 «Արմաթ» խմբակ-լաբորատորիա, իսկ Ucom ընկերությունը հանդես է գալիս որպես այս կրթական ծրագրի խոշոր ներդրող: Ucom-ն արդեն իսկ հիմնել է մի քանի տասնյակ «Արմաթ» լաբորատորիաներ և ծրագրում է դրանց ընդհանուր թիվը հասցնել 70-ի:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: