Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է «Բարքեմփ Երևան 2017»-ը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է «Բարքեմփ Երևան 2017»-ը

27/05/2017

Մայիսի 27-ից 28-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2017»-ը:Արդեն 9 տարի է, ինչ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների,հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերիստեղծումը:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան վեց միջազգային հյուրեր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից,Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից,Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:

Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2017»-ին սպասվում են վարպետության դասերՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, աշխատաշուկա, որինմասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ: Միջոցառմանժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ

(չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Արդեն 4 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևան գլխավոր գործընկերն է Ucomընկերությունը: «ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգայինանվտանգության խնդիր է ու բառիս բուն իմաստով ռազմավարականնշանակություն ունիԱյս առումով հատկանշական է, որ Ucom-ը նպաստում էՀայաստանի 9 մարզերում «Արմաթ» խմբակ-լաբորատորիաների բացմանը,որտեղ սովորող դպրոցականները հիմնականում 6-7-րդ դասարաններիաշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայիդասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Բացի այդ Discovery Science-ը և Ucom ընկերությունը երիտասարդ գիտնականների և նորարարների համար մրցույթ են հայտարարել: Ապագայի հաղորդակցման մասին լավագույն գաղափարի հեղինակը կմեկնի Նիդերլանդներ և կայցելի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartelsընկերությունները: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn17:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով,ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում Բարքեմփը անցկացվում է 2009թ-ից:Առաջին Բարքեմփ Երևանին մասնակիցների թիվը հասնում էր 200-ից 300-ի, իսկ8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը:

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: