Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկում է Ucom-ի աջակցությամբ իրականացված «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկում է Ucom-ի աջակցությամբ իրականացված «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը

16/05/2017

Ս.թ. մայիսի 16-ից հունիսի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները:

«Ucom» ընկերությունը և «360° Stories»-ն մի կարևորագույն նախագիծ իրականացրեցին նախորդ տարվա ընթացքում, որպեսզի պարզեն, թե ինչ գիտեն սերունդները մեր պատմական հայրենիքի մասին ու կորուսյալ գանձերից որոնքեն դեռ կանգուն մնացել և ինչ վիճակում են այժմ: Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Մուշի, Վանի, Սասունի, Ուրֆայի և այլ հայտնի բնակավայրերի ճարտարապետական կառույցները: Հայ նկարիչների ու վարպետաց վարպետների մտքի թռիչքի և ձեռքի աստվածատուր տաղանդիարգասիքների ո՞ր մասն է մնացել այնտեղ՝ Արևմտյան ՀայաստանումՆկարահանող խումբը 360 աստիճան պատկերի օգնությամբ արձանագրել է մայր հայրենիքի կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները:

«Համոզված լինելով, որ դժվարին, իսկ երբեմն նաև կյանքի համար վտանգավոր պայմաններում հավաքագրված ամբողջ նյութը կարող է անհրաժեշտ լինել գիտական վերլուծությունների, ուսումնասիրությունների, պատմական արխիվների համար, «Ucom» ընկերությունը հպարտությամբ է նախաձեռնել այս արշավը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

 Արշավախմբի բոլոր նախաձեռնողները և մասնակիցները վստահ են, որ գալու է այն օրը, երբ այս գանձերը կվերականգնվեն ու կփայլեն իրենց նախնական վեհապանծ տեսքով միացյալ Մեծ Հայքի կազմում:  

Ucom ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնում «Kilikia Tour» ընկերությանը և Հայաստանի ազգային պատկերասրահին նախագծին մեծագույն աջակցություն ցուցաբերելու համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: