Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom ընկերությունը 15 մլն դրամի նոր մոդեմներ է տրամադրել հակակարկտային կայանների վերազինման համար

Ucom ընկերությունը 15 մլն դրամի նոր մոդեմներ է տրամադրել հակակարկտային կայանների վերազինման համար

06/05/2017

Մայիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Դավիթ Տոնոյանի և Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ ստորագրվեց աջակցության վերաբերյալ պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ Ucom ընկերությունը արդիականացված երկքարտանի 2G և 3G հնարավորությամբ 380 մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին:

Հիմնվելով "Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ-ի նախորդ տարիների վերլուծության վրա, ինչպես նաև արձանագրելով հակակարկտային կայանների աշխատանքում հայտնաբերված խնդիրները, Ucom ընկերությունը 15 մլն դրամի ներդրում է իրականացրել նշյալ կայանները 380 հավելյալ մոդեմներով զինելու համար: Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում:

«Որպես հայկական ընկերություն ու Հայաստանի խոշոր տնտեսվարող մենք մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել նախորդ տարվա քննարկմանը, որի արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերևութաբանական խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում ձեռքբերված մոդեմները թույլ կտան մեկի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում գործի դնել մյուսը և ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ էլ գործարկվում են հակակարկտային կայանները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը:  Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ և արդյունավետ համագործակցության համար», - ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Կարևորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա գործակցության այլ վեկտորներ ևս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: