Ucom-ի նախաձեռնությամբ Երևանում տեղակայվել է Cloudflare տվյալների նոր շտեմարանը

Ucom-ի նախաձեռնությամբ Երևանում տեղակայվել է Cloudflare տվյալների նոր շտեմարանը

28/03/2017

Օրեր առաջ Cloudflare ընկերության կայքէջում գրառում է արվել այն մասին, որ Ucom ընկերության նախաձեռնությամբ տվյալների նոր շտեմարան է տեղակայվել Երևանում, և այդ գործընթացը շարունակական բնույթ կկրի աշխարհի հինգ մայրցամաքների համար: Հայաստանի մայրաքաղաքում տվյալների շտեմարանի տեղակայումը Ասիայում 37-րդն էր, իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 103-րդը: 

Cloudflare-ը կայքերի պաշտպանության ու քեշավորման համաշխարհային համակարգ է: Cloudflare-ի այս վերջին տեղակայումը համացանցի ավելի քան 6 միլիոն աղբյուրները կդարձնի ավելի արագ հասանելի և ավելի ապահով՝ Հայաստանի ուղղությամբ տրաֆիկի սպասարկման ընթացքում:

Մասնավորապես՝ Հայաստանում Ucom-ի ծառայություններից օգտվող ինտերնետ-օգտատերերի համար Cloudflare-ի նոր շտեմարանի շնորհիվ սպասման ժամանակը (մվ) նվազել է 6 անգամ: «.am» դոմենային տիրույթի 768 հայկական կայքեր արդեն կցված են այս համակարգին, ինչն ապահովում է դրանց հասանելիության արագությունն ու անվտանգությունը:

Խոսելով Հայաստանի, և հնարավոր է՝ հարակից երկրների համար այս կարևոր ձեռքբերման մասին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, որ երկարատև բանակցություններից հետո կարողացել է հասնել հաջողության ու ներդնել այս տվյալների շտեմարանը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան հետխորհրդային տիրույթում առկա էր միայն Մոսկվայում»:

Ընդգծելով Ucom ընկերության տեխնիկական հագեցվածության և անձնակազմի պատրաստվածության բարձր աստիճանը, ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը նշեց. «Յուքոմ ընկերությունն Cloudflare-ի կողմից ընտրվել է որպես խոշորագույն տարածաշրջանային կապուղիների օպերատոր և դրա շնորհիվ է, որ այս գործակցությունը կայացել է»:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: