Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
«Կարևոր է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները կարողանան իրականություն դարձնել այն, ինչի մասին այսօր մեզ պատմում են». Հայկ Եսայան

«Կարևոր է, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները կարողանան իրականություն դարձնել այն, ինչի մասին այսօր մեզ պատմում են». Հայկ Եսայան

14/04/2017

«Որոշել եմ դառնալ ինժեներ, ոչ թե ծրագրավորող, քանի որ վերջինս բոլորովին այն չէ, ինչ ուզում եմ: Աշխատելու եմ արհեստական բանականությամբ աշխատող մի ռոբոտ ստեղծել: Ռոբոտաշինության դասընթացներին միայնակ աշխատելու ընթացքում շատ հաճախ թերանում էի, սակայն երբ միավորեցի ուժերս ընկերոջս՝ Գարիկի հետ, հաջողություն ունեցա», - համոզմունքով է պատմում Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Էդգար Ղալումյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին: 

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել: Նրանցից մի քանիսն իրենց ունակությունները դրսևորել են նաև տեխնոլոգիական ճամբարում:

 «Ուզում եմ դառնալ ճարտարապետ ու ստեղծել այնպիսի շենքեր, որոնց մեջ մարդկանց տեղաշարժը շատ հեշտ կլինի», - երազում է նույն լաբորատորիայի սան Քամալյան Գարիկը:

 «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախագծի երկարաժամկետ արդյունքը պետք է լինի ստեղծարար, հնարամիտ ու հայրենիքին օգուտ բերող սերունդը: Շատ կարևոր է, որ հետագայում այս երեխաները կարողանան իրականություն դարձնել այն, ինչի մասին այսօր մեզ պատմեցին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

 

Նշենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: