Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ի բաժանորդները Ռուսաստան կզանգեն առանց հավելյալ կոդերի՝ օգտագործելով րոպեների ամսական ներառումները

Ucom-ի բաժանորդները Ռուսաստան կզանգեն առանց հավելյալ կոդերի՝ օգտագործելով րոպեների ամսական ներառումները

12/04/2017

Այսօրվանից U!1500, U!2000 և U!3000 կանխավճարային, ինչպես նաև «Ունիվերսալ» հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կկարողանան իրենց րոպեների ամսական ներառումներն օգտագործել նաև Ռուսաստանի Դաշնության ՄեգաՖոն ցանց զանգելու համար: 

Ամսական ներառումներն սպառելուց հետո U!1500, U!2000 և U!3000 կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները ՄեգաՖոնի ցանց կզանգեն տեղական այլ ցանցեր իրականացվող զանգի՝ 15 դրամ/րոպե սակագնով, իսկ հետվճարային՝ Ունիվերսալ սակագնային պլանների բաժանորդները կզանգեն շուկայում լավագույն՝ 12 դրամ/րոպե սակագնով: ՄեգաՖոնի ցանց զանգելու՝ 15 դրամ/րոպե սակագինը գործում է նաև U!1000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների համար:

Պարզապես անհրաժեշտ է առանց ավելորդ կոդերի հավաքել ռուսաստանյան ՄեգաՖոն ցանցի այն հեռախոսահամարը, որին բաժանորդը ցանկանում է միանալ:

Հիշեցնենք, որ Ucom-ի բոլոր բաժանորդները կարող են զանգել Ռուսաստանի մյուս ցանցեր 30 դրամ/րոպե սակագնով՝ հավաքելով համարը 0099 հատուկ կոդով (օրինակ՝ 0099 7 495 1234567):

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: