Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիան

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիան

16/02/2017

Փետրվարի 16-ին Ucom ընկերության ղեկավար Հայկ Եսայանն ու Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ազդարարեցին Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիայի բացումը համալսարանի ուսանողների համար:

Լաբորատորիայի բացման նպատակը ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը համալրող ապագա մասնագետների ուսուցումն ու նախապատրաստումն է:

«Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ucom ընկերության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որի առաջին արդյունքներից է արդիական գործիքամիջոցներով հագեցած լսարան-լաբորատորիայի բացումը: Մեր համալսարանը կոչված է պատվով կատարելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման համար թիվ մեկ ԲՈւՀ-ը լինելու իր առաքելությունը: Իսկ այսօրվա այս քայլը գործատու-ԲՈւՀ գործակցության լավագույն օրինակն է», - ասել է ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

«Ցանցային տեխնոլոգիաների մասնագետներն այսօր ամենապահանջվածներից են հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ուստի այս նորաբաց համալսարանական լաբորատորիան որոշակի դարբնոց պետք է դառնա բոլոր այն ուսանողների համար, ովքեր մեր ընկերության տեխնիկական անձնակազմում են տեսնում իրենց ապագան: Կրթական այն ծրագիրը, որով ներկայումս առաջնորդվում են Պոլիտեխնիկական համալսարանում, հիմք կհանդիսանա լաբորատորիայում խորացված մասնագիտական գիտելիքներ ստանալու և գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Այս ամենը կարևոր նախադրյալ է օրեցօր զարգացող հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքի անցնելու համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրինությունը շուտով կմեկնարկի ծրագիր, որի նպատակն է աջակցել նորավարտ ուսանողներին առաջին աշխատանքային քայլերը սկսելուն՝ «Դարձի՛ր Ucom-ի ձայնը, դեմքը, ձեռքը» կարգախոսով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: