Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ն առաջարկում է կիսվել ինտերնետով ու լավ պահերով

Ucom-ն առաջարկում է կիսվել ինտերնետով ու լավ պահերով

13/02/2017

Ս.թ. փետրվարի 13-ից ապրիլի 13-ը Ucom ընկերության շարժական ինտերնետի U!Flash 8000 և U!Fi 8000 սակագնային պլաններին միացած բոլոր բաժանորդները 1 SIM-քարտի փոխարեն կստանան 2 SIM-քարտ և մշտական հնարավորություն կունենան կիսելու ինտերնետի ծավալը երկուսի միջև:

Այս քարտերով բաժանորդները միաժամանակ կօգտագործեն սակագնային պլաններով նախատեսված 25 ԳԲ ինտերնետի ծավալը, որն սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 1024 կբ/վրկ ներբեռնման արագությամբ: Ավելին՝ առաջարկին 2 տարով միանալու դեպքում շարժական ինտերնետի 4G+ ցանցի հետ համադրելի U!Fi մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով:

Հիշեցնենք, որ «Ինտերնետ միասին» ծառայությունը  հասանելի է նաև ինտերնետի  5000 և 6000 սակագնային պլանների բաժանորդներին 2000 դրամ ամսավճարի դիմաց:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: