Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

09/02/2017

Վերջերս մամուլում ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը հարկ է համարում հանդես գալ հետևյալ պարզաբանումով:

Ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը դիմել է «Յուքոմ» ընկերությանը և խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե «Յուքոմ» ընկերությունը որ հասցեներում կապի հասանելիության ծառայություն տրամադրելու տեխնիկական հնարավորություն ունի: «Յուքոմ» ընկերությունը ներկայացրել է 1500 հասցե ներառող ցանկ ու հաստատել, որ նշված հասցեներում պատրաստակամ է տրամադրել վերոնաշյալ ծառայություններ: Տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես և այլ տեխնիկական հարցերը դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: