Ucom-ի 4G+ ծածկույթը Երևանի մետրոպոլիտենում

Ucom-ի 4G+ ծածկույթը Երևանի մետրոպոլիտենում

28/12/2016

Անցնող տարվա վերջին օրերին Երևանի մետրոպոլիտենում շահագործման հանձնվեցին վերանորոգված և արդիականացված երկու շարժակազմ, որոնք Ucom ընկերության և Երևանի մետրոպոլիտենի համագործակցության շնորհիվ բրենդավորվել են Ucom ընկերության գույներով և ապրանքային նշաններով, շարժակազմերի մեկում ներկայացված է հին և նոր երևանյան պատկերներ։

«Վստահ եմ, որ երևանյան պատկերները հաճելի հիշողություններ կարթնացնեն ավագ սերնդի ներկայացուցիչների սրտերում, իսկ երիտասարդների մոտ` հետաքրքրությունը կշարժեն ու կստիպեն հարցեր տալ ու պրպտել, փնտրել երևանյան պատմությունները, գնալ դրանց հետքերով, բացահայտել ջերմ ու բարի քաղաքի նույնքան ջերմ ու բարի բնակիչներին։ Իսկ Ucom-ի բաժանորդներին առավել, քան հաճելի կլինի երթևեկել մետրոյով, քանի որ այսօրվանից նաև երևանյան մետրոյում հասանելի կլինի Հայաստանում առաջին 4G+ ցանցը», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Ավելին, համաձայն Ucom ընկերության, ի դեմս տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի մետրոպոլիտենի, ի դեմս տնօրեն Փայլակ Յայլոյանի, միջև դեկտեմբերի 28-ին կնքված համագործակցության հուշագրի, 2017թ. ընկերությունները կշարունակեն խորացնել համագործակցությունը, փորձելով ավելի լայն ծառայությունների ցանկ մատուցել մետրոպոլիտենով երթևեկող մեր համաքաղաքացիներին։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: