Ucom-ն առաջարկում է ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթները և օգտվել ռոմինգի առավել մատչելի տարբերակներից

Ucom-ն առաջարկում է ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթները և օգտվել ռոմինգի առավել մատչելի տարբերակներից

28/12/2016

Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունն իր շարժական կապի ճանապարհորդող բաժանորդներին առաջարկում է վայելել «Ինտերնետ ռոմինգում» 100 ՄԲ, 300 ՄԲ և 1 ԳԲ ծավալով փաթեթները, որոնք արտերկրում թույլ կտան օգտվել շարժական ինտերնետի առավել մատչելի տարբերակներից:

Դեկտեմբերի 28-ից Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաև Վրաստանում, ԱՄՆ-ում և Եգիպտոսում, ընտրելով նշված փաթեթներից մեկը կամ մի քանիսը և միանալով Ucom-ի գործընկեր հանդիսացող համապատասխան օպերատորների ցանցին, բաժանորդները 30 օրվա ընթացքում կարող են սպառել 100 ՄԲ, 300 ՄԲ, և 1 ԳԲ ծավալով փաթեթները համապատասխանաբար՝ 3900, 8900 և 24900 դրամով:

Առաջարկից օգտվելու համար հարկավոր է միանալ. Ֆրանսիայում՝ Orange, Իսպանիայում՝ Orange, Թուրքիայում՝ TurkCell, Միացյալ Թագավորությունում՝ EE, Ուկրաինայում՝ lifecell, Շվեյցարիայում՝ Swisscom, Բելգիայում՝ Orange, Բուլղարիայում՝ Telenor, Խորվաթիայում՝ Tele2, Չեխիայում՝ Telefonica O2, ԱՄՆ-ում՝ AT&T, Հունաստանում՝ Cosmote, Նիդերլանդներում՝ KPN, Լեհաստանում՝ Orange, Ռումինիայում՝ Orange, Եգիպտոսում՝ Orange, Հունգարիայում՝ Telenor, Դանիայում՝ Telia, Ֆինլանդիայում՝ TeliaSonera, Էստոնիայում՝ Telia, Լատվիայում՝ LMT, Լիտվայում՝ Omnitel, Շվեդիայում՝ Telenor, Նորվեգիայում՝ Telenor, Մոնտենեգրոյում՝ Mtel, Վրաստանում՝ Geocell և Magticom, Կիպրոսում՝ MTN, Լյուքսեմբուրգում՝ Orange, Մոլդովայում՝ Orange և Սլովակիայում՝ Orange օպերատորների ցանցին:

Հիշեցնենք, որ ռոմինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ, հավաքելով *121# կամ *121*1#: Նաև նշենք, որ ծառայությունը հասանելի չէ Ucom-ի բիզնես բաժանորդների համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: