Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ն ամանորի անակնկալ մատուցեց իր առաջին բաժանորդներից մեկին ու գործարկեց շարժական հեռուստատեսության Mediaroom հավելվածը

Ucom-ն ամանորի անակնկալ մատուցեց իր առաջին բաժանորդներից մեկին ու գործարկեց շարժական հեռուստատեսության Mediaroom հավելվածը

13/12/2016

Ամանորին ընդառաջ Ucom ընկերության ներկայացուցիչներն այցելեցին Triple Play առաջարկի առաջին բաժանորդներից մեկի՝ Արման Ստեփանյանի ընտանիքը և նվեր հանդիսացող պլանշետի վրա գործարկեցին շարժական հեռուստատեսության Mediaroom հավելվածը: Mediaroom հատուկ հավելվածն այսօր Հայաստանում ամենապահանջված հարակից ծառայություններից ու նորարարական լուծումներից մեկն է Ucom-ի IPTV բաժանորդների համար: Այն U!TV բաժանորդագրության շրջանակում մատուցվող ծառայությունների կարևոր բաղադրիչ է, որը թույլ է տալիս դիտել հազարավոր հեռուստատեսային ծրագրեր ու ֆիլմեր անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից:

 «Ամանորին ընդառաջ որոշեցինք անակնկալ կերպով այցելել ու հաճելի նվեր մատուցել մեր սիրելի բաժանորդներից մեկին, ով առաջիններից է միացել Ucom ընկերության Triple Play առաջարկին։ Այս նվեր պլանշետի մեջ ներբեռնված Mediaroom հավելվածը հնարավորություն է ընձեռում վայելել U!TV-ի ամենահետաքրքիր ու ամենասիրված հեռուստաալիքների բովանդակությունը նաև շարժական սարքի էկրանից՝ անկախ գտնվելու վայրից», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

«Այս հավելվածի մեկնարկն ազդարարել էինք ԱՄՆ-ում և այժմ ուրախ ենք, որ այսօրվանից արդեն Հայաստանում բնակվող մեր U!TV բաժանորդները կարող են համակցել իրենց շարժական սարքն ու տան հեռուստացույցը և օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրից դիտել բոլոր սպասված ու կարևոր հաղորդումները, ֆիլմերը, սերիալները, մուլտֆիլմերը, ֆուտբոլային հանդիպումները և այլն», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Նշենք, որ Mediaroom հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ U!TV բաժանորդ, հեռուստացույցի միջոցով մուտք գործել «Հավելվածներ» ենթաբաժինը, ստանալ 9-նիշանի ծածկագիր, մուտքագրել այն շարժական սարքի էկրանին բացված հատուկ պատուհանում, համակցել հեռուստատեսային և շարժական սարքերն ու անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից վայելել լավագույն հեռուստաբովանդակությունը:

Mediaroom հավելվածը թույլ է տալիս կառավարել տանն առկա բոլոր հեռուստատեսային սարքերը, վիրտուալ հեռակառավարման վահանակի միջոցով գործողություններ իրականացնել անմիջապես շարժական սարքի էկրանից,  օգտագործել catch-up ծառայության հնարավորությունները երկու օրվա կտրվածքով, դիտել հեռուստաալիքների էլեկտրոնային ծրագիրն ու բուն հաղորդումները ինտերնետի առկայությամբ ցանկացած վայրում, օրվա ցանկացած պահի:  

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: