Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ը նոր կայաններ է գործարկել Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ucom-ը նոր կայաններ է գործարկել Արագածոտնի և Շիրակի մարզերում

06/12/2016

Ս.թ. նոյեմբեր ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր կայաններ Արագածոտնի և Շիրակի մարզերում: Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

«Ինչպես և խոստացել էինք, Ucom ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ արվող բոլոր աշխատանքների վերաբերյալ: Այսօր գոհունակությամբ կարող ենք փաստել, որ մեր տեղադրած կայանների շնորհիվ Անիպեմզա, Թլիկ, Գետափ, Նորշեն համայնքներում, ինպես նաև H-17 միջհամայնքային ճանապարհին առկա է բարձր որակի շարժական կապ: Նշված համայնքների բնակիչներն ու իրենց հյուրերը, նաև երկիր ժամանած զբոսաշրջիկներն այժմ կարող են մշտապես կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:          

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: