Ucom-ն ԱՄՆ-ում ներկայացրեց Mobile TV հավելվածը

Ucom-ն ԱՄՆ-ում ներկայացրեց Mobile TV հավելվածը

11/11/2016

Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում օրերս կայացավ Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Global Arts International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում:

Մրցանակաբաշխության ընթացքում Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկայացրեց Mobile TV հավելվածը, որն ընկերության՝ միջազգային շուկայում ներկայացված անդրանիկ արտադրանքն է:

 

ԱՄՆ-ում Mobile TV հատուկ հավելվածը ներկայացվել է փորձնական գործարկման՝ մեկ ամիս ժամկետով, իսկ վերջնական տարբերակը հասանելի կլինի հունվարից: Այն օտարերկրյա օգտատերերին թույլ է տալիս հայկական հեռուստատեսության բոլոր հասանելի ալիքները դիտել շարժական սարքերի վրա, և այդ սարքերն օգտագործել ոչ միայն որպես փոքր հեռուստատեսային էկրան, այլև որպես հեռակառավարման վահանակ:

 

 «Mobile TV հատուկ հավելվածն այսօր Հայաստանում ամենապահանջված հարակից ծառայություններից մեկն է Ucom-ի IPTV բաժանորդների համար: Այս հավելվածի միջոցով օգտատերերին մատուցվելու է լավագույն հեռուստատեսային բովանդակությունն աշխարհի ցանկացած կետում ու ցանկացած պահի», - ասել է Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

 

Հունվարից հավելվածը հասանելի կդարձնի բարձրակարգ հեռուստաբովանդակությունը, հազարավոր ֆիլմերը և հետաքրքիր հեռուստածրագրերը նաև հայաստանյան օգտատերերին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: