Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Ucom-ն ստեղծել է գերարագ ինտերնետի նոր փաթեթներ շարժական կապի բաժանորդների համար

Ucom-ն ստեղծել է գերարագ ինտերնետի նոր փաթեթներ շարժական կապի բաժանորդների համար

02/08/2016

Ucom ընկերությունն առաջարկում է իր շարժական կապի կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին օգտվել նոր՝ գերարագ ինտերնետի փաթեթներից:

300 ՄԲ, 500 ՄԲ, 1 ԳԲ և 2 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներն ստեղծված են բոլոր նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց առօրյա շփումն առանց սմարթֆոնի: Աշխարհի անցուդարձին և նորություններին առցանց կերպով ծանոթանալու համար ընդամենը 100 դրամով հնարավոր է ձեռք բերել մեկ օր վավերականությամբ Ինտերնետ 300 ՄԲ փաթեթը: Ինտերնետի առավել մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում՝ 30 օր վավերականության ժամկետով հնարավոր է ձեռք բերել Ինտերնետ 500 ՄԲ, Ինտերնետ 1 ԳԲ և Ինտերնետ 2 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթները, որոնց արժեքը համապատասխանաբար` 750, 1000 և 1500 դրամ է:

Միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ:

«Մեր շարժական կապի բաժանորդները, մասնավորապես՝ սմարթֆոն օգտագործող անձինք այժմ հնարավորություն են ստանում առավել մատչելի պայմաններով ստանալ իրենց անհրաժեշտ գերարագ ինտերնետի ծավալը և առցանց գործողություններ իրականացնել տանը, դրսում, աշխատավայրում, զբոսանքի ժամանակ, սրճարանում, - ամենուր», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: