Հանքավանում մեկնարկել է տեխնոլոգիական ճամբար  600 դպրոցականների համար

Հանքավանում մեկնարկել է տեխնոլոգիական ճամբար 600 դպրոցականների համար

13/07/2016

Հուլիսի 11-25-ը Հանքավանում անցկացվում է ամառային տեխնոլոգիական ճամբար 9-13 տարեկան 600 դպրոցականների համար: Ամառային ճամբարն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցում են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները:

Ստեղծարար և ակտիվ հանգստի պայմաններում համախմբված դպրոցականները կիսվում են ինժեներական հմտություններով, յուրացնում նոր գիտելիքներ ու խրախուսում միմյանց: Երեխաները մասնավորապես սովորում են ծրագրավորել գծին հետևող ռոբոտ: Բացի այդ, թիմային աշխատանքի միջոցով նրանք նոր եռաչափ տպիչներ են ստեղծում Արցախի դպրոցների համար:

Տեխնոլոգիական ճամբարի մասնակիցները սովորում են նաև ազգային պարեր և ակտիվորեն մասնակցում հայրենաճանաչությանն ուղղված արշավների:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: