Մեկնարկել է նոր՝ Acer բրենդի պլանշետների և սմարթֆոնների վաճառքը Ucom-ի շարժական կապի առաջարկներով համակցված

Մեկնարկել է նոր՝ Acer բրենդի պլանշետների և սմարթֆոնների վաճառքը Ucom-ի շարժական կապի առաջարկներով համակցված

30/06/2016

Ucom ընկերությունը մեկնարկել է հանրաճանաչ Acer բրենդի պլանշետների, ինչպես նաև սմարթֆոնների վաճառքը: Acer Iconia Talk սերիայի պլանշետները, ինչպես նաև Acer Liquid սերիայի սմարթֆոնները հատկապես կգրավեն էլեգանտ դիզայնը և օգտագործման հարմարավետությունը գնահատող մեր հաճախորդներին: Հեռախոսի մեջ ներկառուցված գերազանց տեսախցիկը և բարձր կետայնությամբ էկրանն առավել վառ և իրատեսական պատկերներ կապահովեն:

Նոր սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել Ucom-ի սպասարկման սրահներում և առցանց, ինչպես առավել մատչելի ու գրավիչ տարբերակներով՝ շարժական կապի ձայնային և ինտերնետային առաջարկների հետ համակցված, այնպես էլ մանրածախ վաճառքի գներով: Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 2400 դրամից, բաժանորդագրվելով, օրինակ՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանին: Իսկ պլանշետները կարելի է ձեռք բերել, միանալով U!Tab և U!Flash շարժական ինտերնետի առաջարկներից մեկին: Acer բրենդի սմարթֆոնների և պլանշետների համար գործում է մեկ տարվա երաշխիք:

“XXI-րդ դարում անհնարին է պատկերացնել կյանքն առանց սմարթֆոնի: Եթե ցանկանում եք փոխել Ձեր հեռախոսը կամ ձեռք բերել նորը, վստահաբար հենց մեր սպասարկման կենտրոններում կարող եք գտնել Ձեզ ամենահարմար տարբերակը: Մեր շարժական կապի առաջարկների հետ համակցված սմարթֆոններն ու պլանշետները լավագույն ընտրությունն են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել սմարթֆոն և ստանալ զանգեր կատարելու և ինտերնետից օգտվելու գրավիչ սակագներ”, - ասել է Ucom ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարեն Շաբոյանը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: