8-րդ Բարքեմփ Երևան (չ)կոնֆերանսը կմիավորի ավելի քան 2000 ՏՏ մասնագետների

8-րդ Բարքեմփ Երևան (չ)կոնֆերանսը կմիավորի ավելի քան 2000 ՏՏ մասնագետների

17/06/2016

Հունիսի 18-ից 19-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված, ավելի քան 2000 մեդիա և ՏՏ ոլորտի մասնագետների մի հարկի տակ միավորող, երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2016»-ը:

Արդեն 8-րդ տարին անընդմեջ անցկացվող յուրահատուկ՝ ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցներն այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, ելույթներ ունենալ, կիսվել սեփական փորձով: Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2016»-ի ընթացքում բացի ելույթներից սպասվում են վարպետության դասընթացներ և աշխատաշուկա՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան չորս միջազգային հյուրեր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն՝ Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ՝ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն՝ Էրիկ Բարեթը, Ինտերնետի և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Իոհաննա Բրոնովսկին:

Արդեն 3 տարի շարունակ ԲարՔեմփ Երևան 2016-ի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են՝ Workfront Armenia, SFL LLC, BetConstruct, PicsArt, Synergy, Insider, Simply Technologies ընկերությունները: (Չ)կոնֆերանսի աջակիցներն են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, TMS Burger-ը: Ինֆորմացիոն գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը, IP Marketing ընկերությունը և Startup Armenia-ն:

(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հեշթեգն է #barcampevn16-ը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: