Ucom ընկերության զարգացման գծով տնօրենը ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի բիզնես համաժողովում

Ucom ընկերության զարգացման գծով տնօրենը ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի բիզնես համաժողովում

19/05/2016

Այս օրերին Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը մասնակցում էր ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակներում անցկացվող «Փոխկապակցում ի նպաստ առևտրի ու ներդրումների» բիզնես համաժողովին: 

Առաջին անգամ ԵԱՀԿ համատեքստում կազմակերպվել էր համաժողով, որին մասնակցում էին ԵԱՀԿ 57 անդամ-պետությունների, ինչպես նաև 11  ԵԱՀԿ գործընկեր երկրների քաղաքական, տնտեսական և քաղաքացիական հասարակության  մի շարք ներկայացուցիչներ:

Համաժողովը նպատակ ուներ ուսումնասիրել առևտրային և ներդրումային հնարավորություններ ԵԱՀԿ տարածաշրջանում և, այդպիսով, ամրապնդել տնտեսական կապերը Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ:

Ucom ընկերության ներկայացուցիչները ոչ միայն մասնակցել են այդ վարկանիշային և բարձրակարգ համաժողովին, այլև միևնույն հարթակում, ներկայացնելով Հայաստանը,  հանդես են եկել ելույթով և քննարկել գլոբալ կարևորության խնդիրներ այնպիսի անվանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Google-ը, Alcatel-Lucent-ը, Օքսֆորդի համալսարանը, Deutsche Telekom-ը և այլ հայտնի հաստատություններ:

Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը իր ելույթի խոսքում ընգծել է. «Տվյալների ազատ փոխանցումը կարևոր և արդիական խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար: Մեր երկիրը բավականին մեծ փորձ ունի որպես հաղորդակցության և տվյալների փոխանցման տարանցիկ գոտի:  Այժմ էլ Հայաստանը հանդիսանում է Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք, կապի ապահովման և տվյալների փոխանցման հիմնական երկիր: Միևնույն ժամանակ մենք պարբերաբար նոր ուղիներ և լուծումներ ենք փնտրում թվային հաղորդակցության զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ»:

Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են միջազգային թվային շուկայում փոխգործողության և անցումային տվյալների փոխանակման անհրաժեշտ չափանիշների սահմանումը և թվայնացման օժանդակումը փոխկապակցման բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը ԵԱՀԿ տարածաշրջանում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: