Ucom-ի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանում առաջին QR գրադարանը

Ucom-ի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանում առաջին QR գրադարանը

02/05/2016

Առաջին անգամ Հայաստանում գործարկվեց ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան: Մեկ մետր տրամագծով և 260 սմ բարձրությամբ  գլանաձև գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են  ԲՈՒՀ-ի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով: Գրադարանը տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում:

Ուսանողները սմարտֆոնների համար նախատեսված "QR reader" հավելվածի միջոցով հնարավորություն ունեն  անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ և գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր և ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում: 

«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարևոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների և մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը», - նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Բացի գրադարանի կառուցումից Ucom ընկերությունը ԲՈՒՀ-ի տարածքում ապահովվել է նաև Wi-Fi ծածկույթ:  

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: