Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
Բացվեց Ucom-ի գլխամասային սպասարկման կենտրոնը

Բացվեց Ucom-ի գլխամասային սպասարկման կենտրոնը

12/04/2016

Այսօր հյուսիսային պողոտայում նոր տեսքով և առաքելությամբ վերաբացվեց Օրանժ Արմենիայի արդեն ռեբրենդավորված սպասարկման կենտրոնը՝ այսպիսով եզրափակելով ռեբրենդինգի ողջ գործընթացը: Որպես նոր Ucom-ի խորհրդանիշ և գլխամասային սպասարկման կենտրոն՝ հյուսիսային պողոտայի սրահը այսօրվանից կսպասարկի բոլոր բաժանորդներին: Ինչպես արդեն նշել էինք, Օրանժ Արմենիայի, բոլոր մարզային և երևանյան սրահները կվերափոխվեն Ucom-ի՝ նոր բրենդով, խորհրդանիշով և նոր գաղափարներով: Այսուհետ Օրանժ Արմենիայի, իսկ այժմ արդեն Ucom-ի բաժանորդներն իրենց բոլոր հարցերով պետք է դիմեն Ucom-ի սպասարկման կենտրոններ:

Այս օրերին Երևանում էր գտնվում նաև նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար ամերիկյան «Կալիքս» ընկերության փոխնախագահ Դեյվիդ Սեդան, ով այցելելով Ucom-ի կենտրոններ և ծանոթանալով կազմակերպության գործունեությանը մասնավորապես նշել էր. «Շատ ուրախ եմ հյուրընկալվել Ucom-ին և ծանոթանալ ձեր հիանալի թիմի հետ: Իհարկե մեր համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է, սակայն ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ առաջընթաց է գրանցել ձեր ընկերությունը շուկայում: Շատ կարևոր է, որ կա մի ընկերություն, որ ոչ միայն ներմուծում է տեխնոլոգիաներ, այլև ստեղծում և զարգացնում է այդ տեխնոլոգիաները, ինչը Ucom-ն անում է տարիներ շարունակ:

Երբ խոսում ենք երկու ըկերությունների միավորման մասին, հասկանում ենք, որ դա շատ դժվարին գործընթաց էր: Սակայն համոզված եմ, որ Ucom-ի համար գալիս են լավ ժամանակներ: Հաջողություն եմ մաղթում Ucom-ին և վստահեցնում եմ, որ «Կալիքսը» պատրաստ է օժանդակել ձեզ բոլոր նախաձեռնություններում»:

Այսպիսով՝ եկել է ժամանակը փոփոխությունների: Այսուհետ Ucom-ը հանդիսանում է կապի միասնական օպերատոր:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: