Սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ

Սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ

27/05/2016

38-ամյա Տավուշի մարզի բնակիչ Մարտունի խնամքին են մնացել 4 անչափահաս երեխաները՝ 9- ամյա Ելենան, 8-ամյա Արշալույսը, 7-ամյա Անգելինան և 6-ամյա էմմին: Մոր հեռանալուց հետո երեխաները մնացել են հոր և Ելենա տատիկի խնամքին:  Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը ընտանեկան նպաստն է և տատիկի թոշակը, որը չի բավականացնում երեխանների սննդի և հագուստի համար: Մարտունը զբաղվում է հողագործությամբ և մանր անասնապահությամբ: Երեխաները հաճախում են դպրոց, ունեն շատ նախասիրություններ, սիրում են երգել և պարել, սակայն գումար չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել խմբակներ:

«Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում աջակցությունն այս անգամ տրամադրվել է Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող ընտանիքին: Ծրագրի նպատակն է՝ ստեղծելով կայուն եկամուտ ստանալու հնարավորություն՝ միավորել ընտանիքը և երեխաների համար ապահովել կայուն ապրուստ:

«Մենք իբրև բարեգործական կազմակերպություն և կորպորատիվ գործընկերներ պետք է աջակցություն ցուցաբերենք այս ընտանիքներին, քանի որ նրանք ոչ միայն ապրում են այս տարածաշրջանում այլև այս ընտանիքներում մեծանում են մեր ապագա զինվորները և հայրենիքի սահմանը պահողները», - World Vision կազմակերպության Տավուշի մարզի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի համակարգող Կարո Կարապետյանը:

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը և ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն և կապում իր հողի հետ»,  - նշեց Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:   

Տատիկի հոգսը թեթևացնելու, ընթանիքի կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով Ծրագրի շրջանակներում Մարտունի ընտանիքին տրամադրվել է լվացքի մեքենա, սառնարան, և գրասեղան, ինչպես նաև սնունդ և հագուստ, իսկ ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով նրանց տրամադրվել է երկու գլուխ խոզի խոճկոր ու կեր:

«Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաները մաքուր գնան դասի, ոչ մի բանի կարիք չունենան, բայց ուժս չի հերիքում: Հիմա ավելի հեշտ կլինի, արդեն գործս կթեթևանա: Երեխաներն էլ են ինձ օգնում, շատ խելոք ու լսող երեխեք են», - նշում է Ելենա տատիկը:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: