Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Արարատի մարզի 5000-ից ավելի բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություններ ստացան

«Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ Արարատի մարզի 5000-ից ավելի բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություններ ստացան

08/06/2016

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Յուքոմ» ընկերության համագործակցությամբ Արարատի մարզում ակնաբուժական անվճար ծառայություններ են տրամադրվել: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի եւ Արարատի տարածաշրջաններում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում՝ խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, մարզի դպրոցներում անցկացվել են ակնային զննումներ եւ հանրային կրթության դասեր:

«Արարատի մարզում աշխատանքները սկսել ենք այս տարվա փետրվար ամսից: 5000-ից ավելի մարզային բնակիչ այս ընթացքում օգտվել է ակնաբուժական անվճար ծառայություններից: Շատերն իրենց տեսողությունը կորցրել էին տարիներ առաջ եւ սոցիալական ծանր պայմանների պատճառով այն վերականգնելու հնարավորություն չունեին: Ուրախ ենք, որ «Լույս հայի աչքերին» ծրագրի եւ «Յուքոմ»-ի համագործակցության շնորհիվ օգնում ենք մեր հայրենակիցներին՝ բարելավել իրենց կյանքի որակը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Հպարտ ենք աջակցել այս շարունակական բնույթ կրող նախագծին: Դրա շնորհիվ մարզերում բնակվող մեր հայրենակիցներն, իսկ մասնավորապես՝ սոցիալապես խոցելի անձինք ու իրենց ընտանիքները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու որակյալ ակնաբուժական ծառայություններից և զգալիորեն բարելավելու իրենց առողջական վիճակը», - ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Արարատի մարզում ակնային ստուգում է անցել 3300 մեծահասակ եւ 1800 երեխա, որոնցից շուրջ 580 մեծահասակ վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել Աչքի շարժական հիվանդանոցում, շուրջ 160 հոգի ակնոց է ստացել, մարզի 9 դպրոցի 670 աշակերտ մասնակցել է աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասընթացներին: Հունիսի 13-ից Աչքի շարժական հիվանդանոցն աշխատանքները կշարունակի Վայոց Ձորի մարզում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: