Ակտիվացրե՛ք Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE տեխնոլոգիան Ձեր iPhone-ի վրա և զանգը միանալուն սպասեք ընդամենը 1-2 վայրկյան:
Ի՞նչ է VoLTE-ին
VoLTE տեխնոլոգիայով 4G+ ցանցում զանգեր կատարելու դեպքում կապ հաստատելու համար Ձեզանից կպահանջվի երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։
Որո՞նք են VoLTE-ի առավելությունները
VoLTE տեխնոլոգիան Ձեզ կտա՝
- Արագ կապ հաստատելու հնարավորություն
Եթե սովորաբար զանգ կատարելիս սպասում էիք մի քանի վայրկյան մինչ զանգը կգնա, VoLTE տեխնոլոգիայի ակտիվացմամբ սպասելու կարիք այլևս չի լինի:
VoLTE տեխնոլոգիայի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլև ձայնի զգալի բարձր որակը։
Որտե՞ղ է հասանելի
Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE տեխնոլոգիան այսօր հասանելի է Հայաստանի ավելի քան 880 բնակավայրերում:
Ինչպե՞ս ակտիվացնել VoLTE-ին
VoLTE տեխնոլոգիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։
Դրանից հետո հարկավոր է հավաքել *436#, սեղմել զանգի կոճակը և հետևել հրահանգներին։ VoLTE-ն կակտիվանա թռիչքի ռեժիմն ակտիվացնելու և ապաակտիվացնելու արդյունքում։
Որքա՞ն գումար է գանձվում VoLTE-ին միանալիս
VoLTE տեխնոլոգիան ակտիվացնելն անվճար է և գործում է միայն iPhone-7-ից սկսած բոլոր iPhone-ների համար, որոնց վրա տեղադրված է iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակը: