ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Յուքոմ» Ընկերության կարիքների համար
Գույքի ապահովագրության ձեռքբերման մրցույթի մասին
Ծածկագիր № 1510
«Յուքոմ» Ընկերությունը (այսուհետ՝ Պատվիրատու) հայտարարում է Գույքի ապահովագորւթյան ձեռքբերման բաց մրցույթ (այսուհետ Մրցույթ)։
Մրցույթի հայտերը՝ բնօրինակն ու մեկ պատճենն, անհրաժեշտ է կազմել հայերեն լեզվով և ներկայացնել Պատվիրատուին փակ ստորագրված և կնքված ծրարներով:
Հայտերի ներկայացման ձևը հանգամանորեն ներկայացված է սույն հայտարարությանը կից մրցույթի հրավերում: Մրցույթի հայտերը պետք է համապատասխանեն հրավերում նշված պահանջներին:
Մրցույթի հրավերը հասանելի է թե' էլեկտրոնային և թե' փաստաթղթային եղանակով:
Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում մինչև 2019 թ. հոկտեմբերի «25 »-ը ժամը 15:00։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար:
Հայտերի ներկայացման հասցեն՝ «Յուքոմ» ՍՊԸ գլխավոր գրասենյակ, ՀՀ, 0015 Երևան, Գր. Լուսավորիչ 9 «Երևան Պլազա» Բիզնես Կենտրոն Ucom, 4-րդ հարկի ընդունարան, Պատվիրատուի աշխատակից՝ Սոնա Թամրազյանին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2019 թ. հոկտեմբերի «29»-ը ժամը 15:00։
Վերջնաժամկետից ուշ ներկայացրած առաջարկները չեն դիտարկվելու:
Սույն մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պատվիրատուի մասնագետ Սոնա Թամրազյանին, հեռ. +374 95 988 146,
Էլ. փոստ`sona.tamrazyan@ucom.am:
Բեռնել բաց մրցույթի հրավերի փաթեթը
Բեռնել անհրաժեշտ փաստաթղթերը