
uFleet-ն ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծում է, որը կբարձրացնի Ձեր ավտոպարկի սպասարկման և շահագործման արդյունավետությունը:
Ծառայության միջոցով ցանկացած պահի կարող եք.
 |
|
Իրական ժամանակում ինտերակտիվ քարտեզի վրա հետևել ավտոմեքենաների շարժին և վարորդների աշխատանքին |
 |
|
Ստանալ հաշվետվություններ ավտոմեքենայի արագության, անցած ճանապարհի, կատարած կանգառների և դադարների, մեխանիզմի աշխատանքի, գեոտարածքի վերաբերյալ, ինչպես նաև ամփոփիչ հաշվետվություններ |
 |
|
Քարտեզի վրա տեսնել մեքենայի հետագիծը և կատարած կանգառներն ընտրված ժամանակահատվածի համար |
 |
|
Չափել մեքենաների անցած ճանապարհը երթուղու հաշվիչի օգնությամբ
|
 |
|
Ստեղծել գեոտարածքներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ստանալ հաշվետվություններ մեքենայի գործունեության վերաբերյալ
|
 |
|
Տեղադրել հիշեցումներ մեքենաների տեխնիկական սպասարկման համար՝ հիմնվելով անցած ճանապարհի և վարելու ժամանակի վրա
|
 |
|
Ստեղծել մեքենաների խմբեր ավտոպարկի հետ աշխատանքն ավելի հարմարավետ և արագ դարձնելու համար
|
uFleet համակարգը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Համատեղելի սարքեր
Համակարգից կարող եք օգտվել տարբեր սարքավորումներից.
- Սմարթֆոն
- Պլանշետ
- Անձնական/դյուրակիր համակարգիչ
Կիրառելիության աշխարհագրություն
Համակարգը հասանելի կլինի Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդների համար:
Ո՞ւմ է անհրաժեշտ
- Կորպորատիվ հաճախորդներին, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով (SaaS) տրամադրվող ավտոպարկի կառավարման համակարգ և չկատարել համակարգի սպասարկմանը և ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ներդրումներ:
- Ավտոպարկի պատասխանատուներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ կազմակերպության ավտոմեքենաները շահագործող աշխատակիցները հետևում են ավտոմեքենաների շահագործման և սպասարկման՝ կազմակերպության կողմից ընդունված չափորոշիչներին:
- Ղեկավարներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս վարորդները հետևում են անվտանգության կանոններին և չեն շահագործում կազմակերպության մեքենաները:
Ինչպե՞ս է աշխատելու
- ավտոպարկերի կառավարման և սպասարկման արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև այդ նպատակով ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ներդրումներ չկատարելու նպատակով՝ uFleet-ը տրամադրվելու է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով:
- Մոնիտորինգային տվյալները հավաքագրվելու են տվյալների փոխանցման հնարավորություն և GPS տեխոնոլիագերի աշխատանքն ապահովող սարքերի միջոցով:
ISO/IEC 27001:2013 -Information security management Certification
ISO 9001:2015 -Quality management and quality assurance Certification