uCloud ամպային տեխնոլոգիաները մեկ ընդհանուր տարածքում գործող սերվերների համախումբ է, որի միջոցով վերջնական օգտատերը ստանում է հաշվողական ռեսուրսներ: Այդ թվում՝
- սերվերներ և ցանցային ենթակառուցվածքներ (ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS))
- պատրաստի հարթակներ (հարթակը որպես ծառայություն (PaaS))
- ծրագրային ծառայություններ (ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS)):
Ներկայումս uCloud-ի շրջանակում հասանելի է միայն IaaS ծառայությունը: IaaS-ի հետ հնարավոր է ստեղծել լիովին անկախ ենթակառուցվածք, որը բաղկացած է վիրտուալ սերվերներից և ցանցային բաղադրիչներից: Ucom-ի uCloud վեբ ինտերֆեյսի շնորհիվ Դուք կարող եք ունենալ հետևյալ ցանցային հնարավորությունները.
- ինքնուրույն ստեղծել սերվերներ
- ընտրել և գործածել տարբեր օպերացիոն համակարգեր
- կազմակերպել սեփական ցանցային ենթակառուցվածքը:
Սպասարկող սարքերի հարցում ևս կա ընտրության ճկուն հնարավորություն: Դուք կարող է ընտրել պրոցեսորի միջուկների քանակը, դրա տակտային հաճախականությունը, ինչպես նաև՝ օպերատիվ հիշողության և սկավառակային ծավալները:
Սերվերների միացումը կոնֆիգուրացնելիս Դուք կարող եք սերվերի վրա տեղակայել «իրական» IP հասցեներ (հրապարակային IP հասցեներ) կամ ստեղծել սեփական ցանցային ենթակառուցվածք: Վերջինս կունենա վիրտուալ երթուղիչներ և VPN միացման հնարավորություն: Կարևոր է նշել, որ վիրտուալ երթուղիչների հետևում տեղակայված սերվերներն ապահովագրված են արտաքին հարձակումներից (Firewall):
uCloud ամպային հոսթինգի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նարնում, որ այն թույլ է տալիս ձեռք բերել ռեսուրսներ՝ ելնելով հաճախորդի կարիքներից: Չկա այլևս անհրաժեշություն գնել թանկարժեք և հզոր սերվերներ ընդամենը պարզ առաջադրանքներ լուծելու համար: Չի լինի նաև կարիք ընդհատելու սերվերների աշխատանքը՝ առանձին մեկի կոնֆիգուրացիան փոխելիս:
Ամպային հոսթինգի ծառայություն պատվիրելիս հարկավոր է ճիշտ հաշվարկել և ընտրել Ձեր նախագծին իրապես անհրաժեշտ ռեսուրսներ:
Մատուցվող ծառայությունների հուսալիությունը
Տրամադրվող վիրտուալ սերվերները (մասնավոր վիրտուալ սերվեր՝ UCI - Ucom Cloud Instance) տեղակայված են այնպիսի ֆիզիկական հարթակների վրա, որոնք ունեն՝
- սնուցման լրացուցիչ աղբյուրներ
- բարձր արտադրողականություն
- արդյունավետ տեղաբաշխված ցանցային միացումներ:
Վիրտուալ սերվերներին հատկացվող ծավալը պահվում է բարձր արտադրողականությամբ սկավառակային պահոցում: Լրացուցիչ ծավալի շնորհիվ այն ապահովում է մատուցվող ծառայությունների հուսալիությունը: Սակագնային պլանից կախված՝ մենք կարող ենք հաղորդել Ձեր վիրտուալ սերվերին ընթերցման և գրանցման (IOPS) տարբեր արագություններ:
Մենք տրամադրում ենք վիրտուալ սերվերների ավտոմատ կրկնօրինակման հնարավորություն։ Տվյալ ծառայության արժեքը կախված Ձեր նախընտրած սակագնային պլանից։
Ծառայությունը հասանելի է 24/7 աշխատանքային ռեժիմով:
Վճարումը կատարվում է միայն ընտրված ռեսուրսների համար: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք փոխել Ձեր սերվերների կոնֆիգուրացիան: «Պահուստային» ռեսուրսներ գնելու անհրաժեշտություն չկա:
uCloud ծառայության գնային առաջարկները կարող եք տեսնել այստեղ: