Համատեղակայման կամ ֆիզիկական հոսթինգըի շնորհիվ Դուք կարող եք Ձեզ պատկանող սարքավորոմը տեղադրել Ucom տվյալների կենտրոնում՝ համապատասխան տեխնիկական հանգույցի վրա: Սարքավորումը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի սերվերներից, երթուղիչներից, խտացուցիչներից և այլն: Արդյունքում Դուք վարձակալում եք տվյալների կենտրոնի մի մասը և այնտեղ տեղակայում Ձեր սարքավորումը: Սարքավորումը կարող եք վարձակալել նաև Ucom-ից՝ դրա կառավարումն իրականացնելով ծրագրային և ֆիզիկական մակարդակներով:
Մենք կապահովենք.
- սարքավորման ֆիզիկական անվտանգությունը
- դրա հասանելիությունը տեխնիկական սպասարկման համար
- անխափան էլեկտրասնուցումը
- կապը ինտերնետի հետ:
Ucom ընկերությունը կհատկացնի Ձեր սարքավորման համար առանձնացված տարածք տվյալների կենտրոնում: Մենք կապահովենք նաև սարքավորման էլեկտրասնուցումը, հովացումը և պահպանությունը:
Ֆիզիկական հոսթինգ ծառայության գինը կախված է վարձակալվող հանգույցների քանակից և էլեկտրաէներգիայի սպառման ծավալներից: Ծառայության գնագոյացման վրա ազդում է նաև վարձակալվող IP հասցեների թիվը և ինտերնետ-միացման տեսակը: Ucom-ն առաջարկում է նաև 24/7 աշխատանքային ռեժիմով տեխնիկական աջակցության և մշտադիտարկման վճարովի ծառայություններ:
Ucom տվյալների կենտրոնում տեղակայված Ձեզ սարքավորումները կարող եք սպասարկել և մոնտաժել մեր աշխատակցի ուղեկցությամբ:
Համատեղակայում ծառայության գնային առաջարկները կարող եք տեսնել այստեղ: