Պայմանագրի լուծվելու, կամ Ունիվերսալ Պլյուս ծառայությունից այլ սակագնային պլանի/բաժանորդագրության տեսակի անցնելու դեպքում, տվյալ առաջարկը կդադարի գործել և Դուք կզրկվեք երկու համար մեկ SIM քարտում ունենալու հնարավորությունից:
Հայաստանից դուրս, այդ թվում Ռուսաստանում գտնվելիս, Դուք կօգտվեք ռոմինգից՝ համաձայն Ucom ռոմինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների:
Այս առաջարկի շրջանակներում բաժանորդի ռուսական համարին ստացված զանգերը վերահասցեավորվում են SIM քարտի հայկական հեռախոսահամարին:
Ունիվերսալ Պլյուս ծառայության ակտիվացումը բիզնես հաճախորդների համար կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր:
* Ռուսական համարով ծառայությունները մատուցվում են Aiva mobile-ի կողմից:
Ինտերնետի տարածումը և դրա օգտագործումն այլ սարքավորումներից (Tethering) կարող է սահմանափակվել:
Սակագնային պլաններից հնարավոր է օգտվել միայն հեռախոսով։
Եթե 1 ամսվա ընթացքում գերազանցվի 200 ԳԲ շեմը, մաքսիմալ հասանելի արագությունը կսահմանվի 512 Կբիթ/վրկ՝ մինչև հաջորդ ամսվա 1-ը։ Այդ արագությունը բավարար է, որպեսզի Դուք լիարժեք օգտվեք սոցիալական ցանցերից, մեսենջերներից և մի շարք այլ ծառայություններից։