COVID19 COVID19
Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Ucom-ը պատրաստ է ապահովել անխափան կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ

Ucom-ը պատրաստ է ապահովել անխափան կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ

16/03/2020

Արդեն մի քանի ամիս է, ինչ հետևում ենք համաշխարհային առողջապահական վիճակին:

Հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության և անվտանգության մասին, Ucom-ի մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ ևս այսօրվանից իրենց առօրյա աշխատանքը կկատարեն հեռահար կերպով՝ իրենց տներից ու բնակարաններից։

Ucom-ի ֆիքսված ու շարժական կապից օգտվող այլ մեծ ու փոքր ընկերությունների աշխատակիցներ արդեն ինքնամեկուսացվել են ու տնից են իրականացնում առօրյա աշխատանքը։ Կրթական մի շարք հաստատություններ դասերը կազմակերպում են հեռահար: Կոնֆերանսները եթե չեն չեղարկվում, ապա նույնպես տեղի են ունենում հեռահար:

Ընկերությունը հավաստիացնում է, որ հեռահար աշխատանքով կարելի է նույն արդյունավետությամբ աշխատել և եթե չկա անհրաժեշտություն տանից դուրս գալու, կոչ ենք անում բոլորին աշխատել առցանց:

Չենք ցանկանում որ, մեր որևէ հրապարակած խոսքը կամ արված քայլը խուճապի առիթ դառնա, սակայն կոչ ենք անում բոլոր բաժանորդներին, ովքեր կարող են գրասենյակային աշխատանքն իրականացնել տանից, ապա առանց երկմտելու աջակցեն առողջապահական համակարգին հոգ տանել բոլորիս մասին։

Գնահատելով մարդկային առօրյա անմիջական շփումը, հորդորում ենք ժամանակավորապես անցնել միայն առցանց շփման ձեր հարազատների հետ:

Ucom-ը պատրաստ է ապահովել յուրաքանչյուր բաժանորդի կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ, անխափան հեռահար աշխատանքը և կապն արտաքին աշխարհի հետ թե՛տանը, թե՛ դրսում։

Արդեն 11-րդ տարին է, ինչ Ucom աշխատակիցները իրենց ամենօրյա աշխատանքում փորձում են լավագույն ինտերնետ հասանելիությունը ապահովել ամբողջ Հայաստանում, կառուցել ամենահուսալի ցանցը, և այդ աշխատանքի արդյունքը այսօր օգնելու է մեր հայրենիքում հաղթահարել կորոնովիրուսի տարածումը:

Վստահեցնում ենք, որ բոլոր ծառայությունները մատուցվելու են պատշաճ որակով։

Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, մյուս ստրատեգիայան բաժինները նախապատրաստված են, որպեսզի շարունակեն աշխատել 24ժամ / 7օր ռեժիմով, որպեսզի ցանցը աշխատի անխափան: Աշխատելու են տեղում և հեռահար հերթափոխով:

Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք։

Առողջություն բոլորիս։

Welcome to Ucom live chat!

Enter your information and choose the conversation topic to see how we can help You.