Ucom app Ucom LLC
Ukid Ucom LLC
Mediaroom Ucom LLC
uPay Ucom LLC
uDoctor Ucom LLC
Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի հոբելյանական 15-րդ Դիջիթեքը

Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի հոբելյանական 15-րդ Դիջիթեքը

02/10/2019

Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցավ Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի պաշտոնական ասուլիսը։ Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղի կունենա հոկտեմբերի 6-9` Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։ WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 6-9  տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

«ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի հատուկ տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից Դիջիթեք եւ հակառակ ուղղությամբ: Հայտնի է, որ այդ պատվիրակությունների թվում կլինի նաեւ WCIT 2019-ի նախարարական համաժողովի պատվիրակությունը», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն, որոնց վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ Դիջիթեք 2019-ի պաշտոնական կայքում։

Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

 

Welcome to Ucom live chat!

Enter your information and choose the conversation topic to see how we can help You.