ՓԱԹԵԹՆԵՐ

Ի՞ՆՉ Է U!TV-Ն

Ինչն է դարձնում U!TV-ն այսքան յուրահատուկ և ինչով է այն գերում բոլորին: Այն յուրահատուկ հնարավորություններ ունի, որը չես գտնի հայաստանյան որևէ հեռուստատեսային ծառայությունում: Մենք տալիս ենք մեր բաժանորդին հեռարձակվող եթերը ամբողջովին կառավարելու հնարավորություն: Եթերը դադարեցնել, վերադառնալ նախորդ հաղորդմանը, ընտրել անցած հաղորդումը էլ. ցանկից, վերսկսել հաղորդումը. սրանք U!TV ծառայության հեղափոխական հնարավորություններից ընդամենը մի քանիսն են:

Գիտակցելով յուրաքանչյուր բաժանորդի հատուկ նախասիրությունները մենք նախատեսել ենք երեք փաթեթ և աննախադեպ հնարավորություն ձևավորելու ձեր սեփական փաթեթը` առավել մատչելի գնով: Իսկ եթե չեք կարողանում գտնել նախընտրած հաղորդումը, ֆիլմը, երաժշտությունը կամ համերգը եթերում, մեկ հպումով ընտրեք Full HD որակի նորագույն ֆիլմեր, մուլտֆիլմեր և համերգներ մեր տեսադարանից և վայելեք թվային եթերը:

ԲԵՌՆԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

Այստեղ դու կարող ես բեռնել U!TV Օգտագործողի տեղեկագիրքը U!TV ծառայությանը ավելի լավ ծանոթանալու համար:

Ծանոթացեք նոր Երեքը Մեկում փաթեթներին

Երեքը Մեկում Classic, Rock և Jazz փաթեթները ներառում են արագագործ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ: Ընտրիր քո Երեքը Մեկում փաթեթը: