Այստեղ Դուք կարող եք գտնել օգտակար տեղեկություններ Ձեր TV պորտալի մասին, ծանոթանալ U!TV ծառայության առանձնահատկություններին, սովորել, թե ինչպես օգտագործել Ձեր հեռուստացույցի տարբեր հնարավորությունները:
Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում կաբելային հեռուստատեսություն լավագույն հեռուստաալիքները լավագույն որակով դիտելու համար: Ucom-ի շնորհիվ Դուք ձեռք եք բերում լավագույն տեղական եւ միջազգային հեռուստաալիքները` գերազանց որակով և գրեթե անսահմանափակ հնարավորություններով:
Ձեր տան Motorola Set-top box-ը ինտեգրված է ընդհանուր Ucom ցանցի մեջ: Ամեն անգամ, երբ Դուք օգտագործում եք U!TV հնարավորություններից մեկը, Դուք միանում եք Ucom ցանցին և ստանում Ձեր հարցման արդյունքը:
Ստորև կարող եք ծանոթանալ U!TV առավելություններին և ստանալ օգտագործման ուղեցույց:
Հաղորդումների էլեկտրոնային ցանկը (EPG)` հեռուստատեսային հաղորդումների ժամանակացույց է, ինտեգրված Ձեր պորտալի մեջ:
EPG-ից Դուք կարող եք ծանոթանալ ցուցադրվող հաղորդումների ցանկին, հաղորդումը ցուցադրող հեռուստաալիքի անվանը և այլն:
EPG մուտք գործելու համար սեղմեք MENU (2) >> Հաղորդումների ցանկ >> OK (6), կամ հեռակառավարման վահանակի վրա սեղմեք TV (11) կոճակը:
Մինի EPG-ից Դուք կարող եք ստանալ տվյալներ ընթացիկ հաղորդման վերաբերյալ, հաղորդման տևողության, մեկնարկի և ավարտի ժամանակի վերաբերյալ:
Մինի EPG մուտք գործելու համար օնլայն հեռարձակման ժամանակ սեղմեք OK(2).
Catch-up ֆունկցիան Ձեզ թույլ է տալիս վերադառնալ և դիտել այն ֆիլմը կամ ծրագիրը, որը Դուք բաց եք թողել վերջին 24 ժամվա ընթացքում:
Catch-up ֆունկցիան կարող եք կիրառել EPG կամ մինի EPG-ից. EPG կամ մինի EPG օգնությամբ գտեք Ձեր նախընտրած հաղորդումը, սեղմեք OK (6) և բացված ցանկից ընտրեք catch-up հաղորդում և սեղմեք OK (6):
Ձեր հեռուստատեսության ինտերակտիվությունը դառնում է իրականություն NPVR-ի (NPVR- Network Personal Video Recorder) միջոցով: Այժմ Դուք կարող եք կառավարել Ձեր հեռուստաեթերը: Դադարի, վերսկսելու, առաջ, ետ տալու հնարավորությունները Ձեզ հնարավորություն են տալիս բաց չթողնել ցուցադրվող հաղորդումների ոչ մի րոպե:
Հաղորդման ընթացքում սեղմեք Play / Pause (7) կոճակը, և Ձեր օնլայն հեռարձակումը կդադարի: Երբ դուք դադարեցնում եք առցանց հեռարձակումը, Դուք ավտոմատ կերպ մուտք եք գործում PVR ցանց, որտեղ Դուք կարող եք կառավարել Ձեր եթերը:
Դադարեցված հաղորդումը կրկին դիտելու համար սեղմեք Play / Pause (7) կոճակը: Հաղորդումը ետ կամ առաջ տալու համար սեղմեք RW (9) կամ FW (9):
Դուք կարող եք դադարեցնել հաղորդումը և նույն պահից այն վերսկսել (հաղորդման ցուցադրման ժամից 24 ժամվա ընթացքում): Ետ գնալու համար սեղմեք Back /Exit (10) երկու անգամ, կամ սեղմեք Stop կոճակը (8):
Եթե Դուք ուշացել եք որևէ հաղորդման կամ ֆիլմի սկզբից, Դուք կարող եք վերսկսել հաղորդումը և սկսել դիտել այն սկզբից:
Հաղորդումը վերսկսելու համար մուտք գործեք EPG կամ մինի EPG, ընտրեք հաղորդումը, սեղմեք OK (6) և բացված ցանկից ընտրեք <<Վերսկսել հաղորդումը>> և սեղմեք OK (6):
Հաղորդումը կսկսվի համաձայն EPG-ում նշված ժամի:
Ետ գնալու համար սեղմեք Back /Exit (10) երկու անգամ, կամ սեղմեք Stop կոճակը (8):
«Ծնողական Վերահսկում»-ը Ձեզ թույլ է տալիս սահմանափակել Ձեր երեխաների եթերը և դիտվող ծրագրերը, որոնք կարող են պարունակել բռնության, մերկության տեսարան. Ծնողական վերահսկումը հնարավոր է իրականացվել բաժանորդների օգտագործողի վարկանշով կամ PIN-կոդով.
Եթե Դուք ցանկանում եք դիտել որևէ հաղորդում, իսկ հաղորդման հեռարձակման ժամը Ձեզ համար հարմար չէ, ապա շտապեք օգտվել պորտալի ձայնագրման հնարավորությունից: Դուք կարող եք կատարել ձայնագրություն և պահպանել այն 1 ամսվա ընթացքում: Դուք կարող եք ձայնագրել միայն ընթացիք կամ հաջորդ 24 ժամվա ընթացքում հեռարձակվող հաղորդումները: Գոյություն ունի ձայնագրման 3 եղանակ.
Հաղորդումը ձայնագրելու համար մուտք գործեք EPG կամ մինի EPG, ընտրեք հաղորդումը, սեղմեք OK (6) և բացված ցանկից ընտրեք <<Ձայնագրել>> և սեղմեք OK (6) կամ հաղորդումն ընտրելուց հետո սեղմեք հեռակառավարման վահանակի REC(16) կոճակը:
Ձեր ձայնագրություններին հետևելու համար մուտք գործել MENU (2)>> Իմ նյութեր>> Ձայնագրություններ: Այստեղ Դուք կարող եք կառավարել Ձեր ձայնագրությունները. կանգնեցնել ընթացող ձայնագրությունը, ջնջել հին ձայնագրությունները:
Դուք ունեք ձայնագրության համար հատկացված 2 ժամ ազատ տարածություն:
Ucom-ի VoD ծառայությունը մեծ տեսադարան է, որը գտնվում է հենց Ձեր բնակարանում:
Մեր ֆիլմադարանը պարբերաբար թարմացվում է նոր ֆիլմերով, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես դիտել նորագույն ֆիլմեր:
Տեսավարձույթ բաժին մուտք գործելու համար սեղմեք MENU(2)>>Տեսավարձույթ>>OK(6): Այստեղ Դուք կարող եք գտնել ֆիլմերի բազմաթիվ ժանրեր: Անհրաժեշտ է միայն ընտրել Ձեր ցանկացած ֆիլմը և դիտել 24 ժամվա ընթացքում այնքան, որքան ցանկանում եք:
Իսկ ֆիլմի գումարը Դուք վճարում եք Ձեր բաժանորդավճարի հետ միասին:
HD որակի գեղարվեստական ֆիլմերի արժեքը կազմում է 300 դրամ: