Ucom ընկերությունը ներկայացնում է U!Phone ծառայությունը, որը նոր սերնդի հեռախոսակապ է (թվային հեռախոս): Բաժանորդագրվեք այսօր և ստացեք զանգեր կատարելու և ընդունելու հնարավորություն, անցանկալի զանգերը արգելափակելու հնարավորություն, տեսազանգի և կոնֆերանս զանգի հնարավորությունև շատ ավելին: U!Phone-ը Ձեզ մոտեցնում է Ձեր հարազատներին:
U!Phone ծառայության հիմնական ֆունկցիաները օգտագործելու համար (զանգահարել, ընդունել զանգեր) անհրաժեշտ չէ ձեռք բերել լրացուցիչ սարքավորումներ/հեռախոս: Լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել IP հեռախոս:
Երեքը մեկում ծառայությունը ներառում է գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ:
Ինչպե՞ս է Երեքը Մեկում ծառայությունը հասնում Ձեզ: Մեր ցանցը ամբողջությամբ կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից, որն ապահովում է ինֆորմացիայի զրոյական կորուստ, քանի որ մենք առաջարկում ենք գոյություն ունեցող լավագույն լուծումը - FTTH (Օպտիկա դեպի Ձեր տուն)