սարքավորումներ եվ մոնտաժ

Ձեր տան սարքավորումները

Ericsson GPON Օպտիկական Ցանցային Տերմինալ T063G

modem

Սարքը հագեցած է չորս Gigabit Ethernet ելքերով և երկու PSTN ելքով, որը տալիս է հետևյալ հնարավորությունները.

  • թվային հեռախոսակապի ծառայություններ
  • IPTV ծառայություններ
  • Ընդլայնված տվյալների փոխանցման ծառայություններ

Բնութագրերը.

  • Չափերը`WxDxH: 238 x 173 x 43,8 մմ.
  • Քաշը `0,6 կգ
  • Տեղակայման հնարավորություններ `տեղադրել սեղանին կամ ամրացնել պատին
  • Հզորությունը `20 Վտ Max

ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Դուք արդեն ծանոթացե՞լ եք Ucom-ի ծառայությունների մեծ հնարավորություններին և ցանկանում եք բաժանորդագրվե՞լ: Ահա մի քանի քայլեր, որոնք Դուք պետք է անցնեք Ucom-ի բաժանորդ դառնալու համար:

Քայլ առաջին:

Բաժանորդագրվեք մեր ծառայություններին Ucom-ի սպասարկման կենտրոններում կամ բաժանորդագրվեք այստեղ: Ձեզ անհրաժեշտ է այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, կամ Ձեզ կարող է այցելել մեր վաճառքի ներկայացուցիչը` տեղում ներկայացնելու ծառայությունների տրամադրման դիմում-հայտը:

Քայլ երկրորդ:

Դիմում հայտի ստորագրումից հետո 15 օրվա ընթացքում Ձեզ հետ կկապնվի մեր վաճառքի ներկայացուցիչը: Դուք կունենաք հնարավորություն ընտրելու աշխատանքների կատարման օրը և ժամը:

Քայլ երրորդ:

Տեղադրման խմբի այցելություն: Մեր աշխատակիցները կանցկացնեն օպտիկամանրաթելային մալուխը դեպի Ձեր բնակարան, կտեղադրեն GPON օպտիկական կոդավորիչը (U!TV բաժանորդների համար նաև Motorola Set-Top Box-ը), կակտիվացնեն ծառայությունը և կստուգեն կապի առկայությունը:


Այժմ Դուք Ucom-ի բաժանորդ եք: