Ericsson-ը հանդիսանում է հեռահաղորդակցման սարքավորումների և բջջային ու ֆիքսված ցանցի օպերատորների համալրող ծառայությունների համաշխարհային մատակարարներից մեկը: Ավելի քան 1,000 ցանցեր 175 երկրներում օգտագործում են այդ ցանցային սարքավորումները և բջջային զանգերի 40 տոկոսը իրականացվում է հենց այդ համակարգերի միջոցով:
Ericsson-ը մատակարարում է հեռահաղորդակցման ցանցեր, հեռախոսային ծառայություններ և մուլտիմեդիա լուծումներ` հեշտացնելով մարդկանց շփումը ողջ աշխարհով մեկ:
Motorola-ն ավելի քան 80 տարի եղել է հեռահաղորդակցման գյուտերի և նորարարությունների առաջատարը: Motorola -ն իր զարգացման ճանապարհին ունեցել է այնպիսի ձեռքբերումներ, ինպիսին է բջջային հաղորդակցման հեղափոխությունը` առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ:
Այսօր Motorola-ի տեխնոլագիական լուծումների և ծառայությունների պորտֆոլիոն ներառում է անլար հեռախոսներ, անլար աքսեսուարներ, թվային ժամանցային սարքեր, մուտքի անլար համակարգեր, ձայնային և տվյալների հեռահաղորդակցման համակարգեր և այլն:
Cisco Systems-ը Ամերիկյան ծագում ունեցող համաշխարհային կազմակերպություն է, որը ձևավորում և վաճառում է սպառողական էլեկտրոնիկա, ցանցեր և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ և ծառայություններ:
Իր հիմնադրման օրվանից սկսած (1984թ).` Cisco-ն ձևավորել է Ինտերնետի ապագան` ստեղծելով աննախադեպ արժեք և հնարավորություն իր հաճախորդների, աշխատակիցների, ներդրողների և էկոհամակարգերի գործընկերների համար, և դարձել է ցանցերի ստեղծման ոլորտում առաջատար. նա է այսօր թելադրում, թե ինչպես մարդիկ կապ հաստատեն, հաղորդակցվեն և համագործակցեն:
Toshiba-ն հանդիսանում է համաշխարհային առաջատարներից և նորարարներից մեկը բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվությունը ներառող էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների, հեռահաղորդակցման համակարգերի, թվային սպառողական ապրանքների, էներգոհամակարգների` ներառյալ միջուկային էներգիան, արդյունաբերական և սոցիալական ենթակառուցվածքների համակարգերի, կենցաղային տեխնիկայի ոլորտում:
Toshiba-ն հիմնադրվել է 1875թ. և այսօր աշխատացնում է ավելի քան 740 կազմակերպությունների համաշխարահային ցանցը` ամբողջ աշխարհով մեկ 204,000 աշխատակիցներով , իսկ տարեկան իրացումը գերազանցում է տարեկան 68 մլրդ դոլլարը:
Oracle-ը մատակարարում է աշխարհի ամենաամբողջական, բաց և ինտեգրված բիզնեսի ծրագրային համակարգերը` ավելի քան 370,000 հաճախորդներով և ավելի քան 145 երկրներում ամբողջ աշխարհով մեկ: Oracle-ի արտադրության ռազմավարությունը իր հաճախորդների համար ապահովում է ճկունություն և ընտրության հնարավորություն:
Այժմ Sun սերվերի, հիշողության և օպերացիոն համակարգի հետ համատեղ Oracle-ը միակ կազմակերպությունն է, որը հնարավորություն ունի առաջարկելու տեխնոլագիաների հավաքածու, որում յուրաքանչյուր շերտ ինտեգրացված է աշխատելու ինչպես մեկ ամբողջական համակարգ: