Մենք կառուցում ենք նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: Մեր ընկերության առաքելությունն է ստեղծել կայուն ցանց, որպեսզի յուրաքանչյուր հայ հնարավորություն ստանա օգտվել լավագույն որակի ծառայություններից` մատչելի գնով: Լինելով հայկական ընկերություն, մենք հնարավորություն ունենք լիարժեք հասկանալ և վերլուծել մեր շուկայի աճի պոտենցիալը: Համագործակցելով Ericsson համաշխարհային գերհզոր ընկերության հետ` մենք առաջարկում ենք ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն լուծումներից մեկը, որպեսզի բավարարենք մեր բաժանորդների պահանջները:
Յուքոմ` խոշոր ներդրումներ, լավագույն սարքավորումներ, ագրեսիվ նպատակներ, մատչելի գներ: Մենք կառուցում ենք մի ցանց, որը տարիներ շարունակ կծառայի մեր բաժանորդներին:
Երեքը մեկում ծառայության տեխնոլոգիան վերաբերվում է միաժամանակ 3 ծառայության մատուցմանը` 1 կապուղու միջոցով: Երեքը մեկում ծառայությունը ներառում է գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Յուքոմը առաջին և դեռևս միակ հայաստանյան ընկերությունն է, որ առաջարկում է Երեքը մեկում ծառայությունները օպտիկամանրաթելային լուծման հիման վրա:
Ինչպե՞ս է Երեքը Մեկում ծառայությունը հասնում Ձեզ: Մեր ցանցը ամբողջությամբ կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից, որը ապահովում է ինֆորմացիայի զրոյական կորուստ, քանի որ մենք առաջարկում ենք գոյություն ունեցող լավագույն լուծումը - FTTH (Օպտիկա դեպի Ձեր տուն): Օպտիկամանրաթելը շատ ավելի արագ և ապահով է պղնձի մետաղալարից, քանի որ այն օգտագործում է լույս տեղեկություններ ուղարկելու համար: Գիգաբիթ պասիվ օպտիկական ցանցը ենթադրում է էլեկտրականություն բացակայություն, մինչ այն հասնում է վերջնական նպատակակետ` Ձեր բնակարան կամ գրասենյակ: Ձեր բնակարանում կամ գրասենյակում օպտիկական սիգնալը վերափոխվում է հատուկ «Էրիքսոն» սարքավորումների օգնությամբ և Ձեզ տալիս է միանգամից 3 բարձրորակ ծառայություն. լայնաշերտ ինտերնետ, IP հեռուստատեսությանը եւ թվային հեռախոսակապ: